1975 թվականից ի վեր Italamp-ը դեկորատիվ լուսավորության շուկայում ձեռք բերեց իր հեղինակությունը` աչքի ընկնելով ապրանքների որակով և առանձնահատուկ ձևերով: Ընկերությունը միշտ նպատակաուղղված է առաջնություն տալ էլեգանտությանը և թանկարժեքությանը՝ շնորհիվ հատուկ ընտրված և մշակված նյութերի: Italamp-ի ոճական պատմությունը բնութագրվում է ապակու և կապարե բյուրեղի անընդհատ օգտագործմամբ, իսկ ներկայումս ապակու ոլորտում փորձն ու դրա արտադրողական և կիրառական բոլոր հատկությունների մեծ իմացությունը ամրապնդում է ընկերության դիրքը ժամանակակից արդյունաբերության մեջ: