Այս կատալոգը մարմնավորում է Twils ապրանքանիշի արժեքները՝ հարուստ և բացառիկ դիզայն, բարձրորակ հումք, կատարելապես համապատասխանող տեքստուրաներ ու երանգներ, հատուկ վարպետության դրսևորում յուրաքանչյուր պատվերի հանդեպ: Գեղագիտական և ֆունկցիոնալ ուսումնասիրությունները միավորվում են եզակի, անընդհատ զարգացող ստեղծագործական գործընթացում՝ նոր ոճի իկոնաներ ստեղծելու համար:
Twils տեսականին առաջարկում է ապրանքների հսկայական ու բազմակողմանի ընտրություն՝ ազատություն հաղորդելով յուրաքանչյուր գնորդի ստեղծագործական երևակայությանն ու բավարարելով բոլոր ֆունկցիոնալ կարիքները: Twils-ը հնարավորություն է տալիս օպտիմալացնել տարածությունը, ցերեկային ժամերին ստեղծել ընկերական բաց մթնոլորտ, իսկ գիշերը՝ ավելի ինտիմ ու հարմարավետ: